211652_close_icon
views-count1114 դիտում article-date 22:42 01-11-2022

COVID-19-ի դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 630,5 միլիոնը

COVID-19 կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 1-ի առավոտվա դրությամբ կազմել է 630 միլիոն 549 հազար 25: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 590 հազար 432 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 30 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան եւ Գերմանիան: Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 97 միլիոն 495 հազար 76 եւ 1 մլն 70 հազար 389, Հնդկաստանում՝ 44 միլիոն 654 հազար 638 եւ 529 հազար 77, Ֆրանսիայում՝ 37 միլիոն 30 հազար 865 եւ 158 հազար 34, Բրազիլիայում՝ 34 միլիոն 828 հազար 749 եւ 688 հազար 157, Գերմանիայում՝ 35 միլիոն 619 հազար 687 եւ 153 հազար 694 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը նոյեմբերի 1-ի առավոտվա դրությամբ կազմել Է 846,0: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 3267, Հնդկաստանում՝ 375, Բրազիլիայում՝ 3185, Ֆրանսիայում՝ 2393, Գերմանիայում՝ 1821, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ նյութեր