211652_close_icon
views-count2840 դիտում article-date 19:16 24-10-2022

Ռուս-ուկրաինական պատերազմը մտնում է եզրափակիչ փուլ կենացները թանկանում են. Գեորգի Իսրայելյան

Գեորգի Իսրայելյանը գրում է. «Ռուս-ուկրաինական պատերազմը մտնում է եզրափակիչ փուլ (կենացները թանկանում են), ռուսները տեսնելով որ պարտվում են, որոշել են այնուամենայնիվ միջուկային զենք կիրառել Ուկրաինայի դեմ (փոքր լիցք ունեցող), հիմա դրա ինֆորմացիոն ֆոնն են ապահովում՝ մաս. մեդիայով լուրեր են տարածում, որ Ուկրաինան է ուզում միջուկային զենք կիրառել Ուկրաինայի տարածքում (եթե ունենար Ռուսաստանի տարածքում կկիրառեր, այլ ոչ թե իր սեփական տարածքում), որ իբրև թե նրանք արդեն ինչ որ միջուկային (կեղտոտ) զենք են ստեղծել, որը իհարկե անհեթեթություն է, կամ որոշ աղբյուրներով էլ տարածում են, որ իբրև թե անգլիացիները ուկրաինացիներին մի քանի հատ միջուկային մարտագլխիկներ են փոխանցել, ու այդ ամենի համատեքստում տեսնում ենք, որ ԱՄՆ-ն իր ամենամարտունակ զորամիավորումները հապճեպ կերպով ուղարկում է ուկրաինական սահման (Ռումինիա), որովհետև Ռուսաստանին ասել են (ԱՄՆ-ն ու դաշնակիցները), որ եթե վերջինը միջուկային զենք կիրառի, ապա իրենք կհարձակվեն ռուսական բանակի վրա:

Երկու օր առաջ Շոյգուն հեռախոսազրույց էր ունեցել Պենտագոնի ղեկավարի՝ Օսթինի հետ, այսօր նորից է կապնվել նրա հետ, այսօր Շոյգուն նաև Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հետ է հեռախոսազրույցներ ունեցել:

Ի դեպ այս օրերին միջուկային զենքի կիրառման ու նրանից պաշտպանվելու զինավարժություններ են անցկացնում և ՆԱՏՕ-ի ուժերը, և ռուսական բանակը:

Մի խոսքով ինչպես կասեր ծերուկ Բայդենը՝ աշխարհը դեռ այսքան մոտ չի եղել Արմագեդոնին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր