211652_close_icon
views-count1261 դիտում article-date 21:09 19-10-2022

Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է Գյումրիի տիկնիկային թատրոնը

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնում։

Աշխատանքների ընթացքին հետևել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը։ Համայնքի ղեկավարը շրջել, տեղում ուսումնասիրել է կատարված աշխատանքները, պատասխանատուների հետ քննարկվել են աշխատանքների ընթացքում առաջ եկող հարցերն ու խնդիրները։

 

Մի շարք հարցեր տեղում ստացել են լուծումներ, որոշ հարցերի մասով տվել են հանձնարարականներ։

   

Նմանատիպ նյութեր