211652_close_icon
views-count1129 դիտում article-date 15:25 19-10-2022

Փոխնախարար Արայիկ Խզմալյանը մեկնում է Գերմանիա «Հայաստանի օր» խորագրով միջոցառմանը մասնակցելու նպատակով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանը նոյեմբերի 16-18-ին կգործուղվի Գերմանիա:

Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանին 2022 թվականի նոյեմբերի 16-18-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Մագդեբուրգ)՝ «Հայաստանի օր» խորագրով միջոցառմանը մասնակցելու նպատակով:

2. Արայիկ Խզմալյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների 2 մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Նմանատիպ նյութեր