211652_close_icon
views-count3771 դիտում article-date 22:24 17-10-2022

Ռուսաստանում СУ-34 կործանիչն ընկել է բնակելի շենքի վրա և բռնկվել, կա 3 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի  Կրասնոդարի երկրամասի Յեյսկ քաղաքում Су-34 կործանիչ է վթարվել, այն ընկել է բնակելի շենքի վրա, հայտնում են ռուսական տելեգրամյան ալիքները։ 

Տարածաշրջանի ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ զոհվել է 3 մարդ։

Նշվում է, որ Հարավային ռազմական օկրուգի ռազմական օդանավակայանից ուսումնավարժական թռիչքի կատարման համար բարձրություն հավաքելիս վայր ընկնելուց հետո կործանիչն այրվել է։

Ինքնաթիռի կործանումից հետո հրդեհ է բռնկվել երկու հազար քառակուսի մետր մակերեսով, այրվում են բազմահարկ բնակելի շենքի առաջին-հինգերորդ հարկերը։

Ըստ նախնական տվյալների՝ վթարի պատճառը եղել է շարժիչի անսարքությունը։ Օդաչուին հաջողվել է կատապուլտով դուրս թռչել։

Կործանիչը կրում էր զինք-զինամթերք։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր