211652_close_icon
views-count1394 դիտում article-date 17:06 16-10-2022

Իրաքի իշխանությունները նոր միջազգային օդանավակայան են բացել

Իրաքի հյուսիսային Քըրքուկ քաղաքում տեղի է ունեցել նոր՝ միջազգային օդանավակայանի հանդիսավոր բացումը։ Այդ մասին հայտնել է Kurdistan24 տեղեկատվական պորտալը։

Պորտալի փոխանցմամբ՝ օդանավակայանի թռիչքուղու վրա վայրէջք կատարած առաջին ինքնաթիռը կառավարական ինքնաթիռ է։ Նրանով Քըրքուկ են ժամանել Իրաքի տրանսպորտի նախարար Նասեր աշ Շիբլին և ֆինանսների նախարարի պաշտոնակատար Հայամ Նիմաթը:

«Քիրքուկի միջազգային օդանավակայանը համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին և պահանջներին և պատրաստ է ընդունել ցանկացած չվերթ»,- մեջբերում է պորտալը Իրաքի քաղաքացիական ավիացիայի վարչության հաղորդագրությունը:

Նմանատիպ նյութեր