211652_close_icon
views-count35765 դիտում article-date 19:20 15-10-2022

Արտառոց դեպք «Դատապարտյալների հիվանդանոց»-ում․ դատապարտյալը հայտնել է, որ մեկ այլ դատապարտյալ իջեցրել է իր շալվարը և իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Դատապարտյալների հիվանդանոց»-ում պահվող դատապարտյալներից մեկի դիմումի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնտեղ պահվող դատապարտյալը հայտնել է, որ հոկտեմբերի 6-ին մեկ այլ դատապարտյալ հիվանդասենյակում բռնել է իր ձեռքերը, իջեցրել շալվարը և իր կամքին հակառակ, սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչներն ունեն նաև կասկածներ, որ հնարավոր է՝ դատապարտյալը գույները խտացրել է։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր