211652_close_icon
views-count15150 դիտում article-date 18:00 15-10-2022

Երևանում թալանել են «Էկոֆոն» ՍՊԸ տնօրենի տունը․ գողացել են ոսկյա զարդեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Երևանում թալանել են «Էկոֆոն» ՍՊԸ տնօրենի բնակարանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 11-ին ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ 46-ամյա Մ․Խ․-ից, ով հայտնել է, որ նույն օրը ժամը 12։00-ից 12։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են Դավիթաշեն թաղամասում իր տան դուռը, մտել ներս և այնտեղից գողացել ոսկյա զարդեր։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Դաշվիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը։

Գողության փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր