917 դիտում
23:29 13-10-2022
Թեոդոր Կուրենտզիսի ղեկավարությամբ չորս երաժշտախմբեր հանդես կգան Հայաստանում
Առաջին անգամ Հայաստանում հյուրախաղերով հանդես կգան աշխարհահռչակ դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսը, «musicAeterna» նվագախումբը, երգչախումբը, պարային խումբը և «musicAeterna byzantina» երգչախումբը:
Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և Էկոնոմիկայի նախարարությունների աջակցությամբ: Նախագծի կազմակերպիչներն են՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Արամ Խաչատրյան» համերգասրահը. ծրագրի հեղինակ՝ Վարդուհի Նազարյան:
Թեոդոր Կուրենտզիսի ղեկավարությամբ առաջին համերգը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ծրագրում՝ Պյոտր Իլյիչ Չայկովսկի՝ «Ֆրանչեսկա դա Ռիմինի» սիմֆոնիկ ֆանտազիա (ըստ Դանթեի), իտալական կապրիչո, «Ռոմեո և Ջուլիետ» նախերգանք ֆանտազիա (ըստ Շեքսպիրի):
Այնուհետև հոկտեմբերի 15-ին Զվարթնոցի տաճարում «musicAeterna Danse» խումբը հանդես կգա «Տառապանքը բոլոր լեզուներով նույն կերպ է հնչում» պարային պրեմիերայով (պարուսույց՝ Վլադիմիր Վառնավա, ռեժիսոր՝ Աննա Գուսևա):
Հոկտեմբերի 16-ին Թեոդոր Կուրենտզիսի ղեկավարությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչի Ալֆրեդ Շնիտկեի կոնցերտ ա կապելլա երգչախմբի համար՝ ըստ Գրիգոր Նարեկացու բանաստեղծական տեքստերի: Հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը Գյումրու Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում «musicAeterna» և «musicAeterna byzantina» երգչախմբերը կներկայացնեն «Հավերժական լույս» ծրագիրը:
«musicAeterna» երգչախումբն ու նվագախումբը՝ Թեոդոր Կուրենտզիսի ղեկավարությամբ, հայտնի են ոչ միայն դասական ակադեմիական բարձրակարգ կատարումներով, այլև ժամանակակից, նորարարական մոտեցումներով: Կուրենտզիսը հանդես է գալիս նաև աշխարհի մի քանի տասնյակ առաջնակարգ նվագախմբերի հետ: Նա մեր ժամանակների ամենահայտնի և ինքնատիպ դիրիժորներից է, որի ղեկավարած համերգներն ու օպերային ներկայացումներն անմոռանալի և վառ իրադարձություններ են:

Նմանատիպ նյութեր
9395 դիտում
14:16 10-02-2022
Պատերազմն այս ընտանիքից խլեց չորս կյանք, չորս սյուն, չորս երազանք, չորս ապագա. aravot.am
31293 դիտում
10:25 10-12-2017
«Չորս կյանք» գիրքը Բուկինիստում է. «Չորս կյանք»-ը մաքուր և թրթռուն սիրո նվագի բյուրեղացումն է։ ՏԵՍԱՆՅՈՒԹ
737 դիտում
13:02 02-06-2022
Պենտագոնը խոստացել Է HIMARS-ի չորս ՀԿՀՀ եւ Մի-17 չորս ուղղաթիռ ուղարկել Ուկրաինային
Այս բաժնից
718 դիտում
19:43 25-04-2024
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել
436 դիտում
19:35 25-04-2024
Դեսպան Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
397 դիտում
19:24 25-04-2024
Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի