211652_close_icon
views-count1034 դիտում article-date 13:22 12-10-2022

Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանն՝ այս անգամ Վենետիկի համաշխարհային կինոփառատոնում

Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը Կաննի միջազգային կինոփառատոնում #CannesFilmFestival Հայաստանը պատվով ներկայացնելուց հետո, այս անգամ մեր երկիրը՝ հայ երաժշտությունը, ներկայացրեց Վենետիկի #VeniceFilmFestival #Venice79FilmFestival կինոփառատոնում՝ բարձր պահելով ՀԱՅԻ անունը ևս մեկ համաշխարհային հարթակում։

- Այս անգամ ունեցա հնարավորություն ներկայացնելու իմ ստեղծագորխությունները նաև Վենետիկի համաշխարհային կինոփառատոնում։ Վերադառնալով Կաննի միջազգային կինոփառատոնից, առաջարկ ստացա ներկայացնելու ստեղծագործություններս նաև Վենետիկում։ Մոտ մեկ ամիս տեվեց ընտրությունների փուլը, որի ընթացքում ներկայացրեցի ողջ անցածս ուղին և գործունեությունս։

Մասնակցության հրավերը ստացել էի համաշխարհային կինոընկերություններից մեկից և Ուկրաինական Feshion Tv -ից, որոնց հետ ես արդեն իսկ համագործակցում էի։

Սա տվեց ինձ հնարավորություն ծանոթանալ մի շարք իտալական հզոր ընկերությունների հետ, ի դեպ որոնցից մի քանիսի հետ արդեն նախնական աշխատանքներ են տարվում, հետագա համագործակցության համար։

Սա իսկապես եզակի հնարավորություն էր։ Մեր երկրի համար այս դժվարին պահին ինձ համար մեծ պատիվ էր ևս մեկ անգամ ներկայացնելու հայ երաժշտությունը, բարձր պահելու հայի պատիվը նման համաշխարհային հարթակում։

Շուշան Սարգսյանը կարևոր է համարում նաև այն հանգամանքը, որ այդ կարևոր օրերին համագործակցելով համաշխարհային հայ դիզայններների հետ, կարմիր գորգին և բոլոր կարևոր միջոցառումներին ներկայացել է հենց հայերի ստեղծած կերպարներով։ Հագուստը՝ Նաիրա Խաչատրյան, զարդերը՝ դիզայներ Արմինե Գևորգյան։

Նմանատիպ նյութեր