13464 դիտում
22:57 10-10-2022
Սպանության հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում» 70-ամյա կնոջ մահվան փաստով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն նախաձեռնվել է հոկտեմբերի 8-ին ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» թիվ 1 բաժանմունքում հայտնաբերված քաղաքացու մահվան փաստով։
Ահազանգով ժամանել են ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Ժամանել է նաև քննչական բաժնի խումբը՝ քննիչ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն բաժանմունքում բուժվող, Երևանի բնակիչ, 70-ամյա Լյուդմիլա Զ-ն էր։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ըստ դատաբժշկի, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+