211652_close_icon
views-count5698 դիտում article-date 15:26 09-10-2022

Գյումրու նորաստեղծ «Թարս ու շիտակ» թանգարանը գրավել է գյումրեցիների ու զբոսաշրջիկների հետաքրքրությունը. Արմենպրես

Գյումրիում բացվել է իր տեսակով եզակի թանգարան: Ինչպես տեղեկացնում է  «Արմենպրես»-ը, թանգարանում հնավոճ իրերն ու կահույքն առաստաղին են ամրացված:

«Տունը վարձակալությամբ ենք վերցրել, շատ վատ վիճակում էր, կարգի ենք բերել ու որոշել այս կերպ պահպանել ոչ միայն տունը, այլև տան հնությունները»,- նշեց թանգարանի հիմնադիր Ցոլակ Վարդանյանը՝ ներկայացնելով հավաքածուի ամենահին կահույքը՝ 1896 թվականի պահարանը։ Նրա խոսքով՝ հավաքածուի   մյուս իրերը կամ հարազատներից է ձեռք բերել, կամ գնել: Եթե թանգարանի մի սենյակում ալեքսանդրապոլյան ժամանակաշրջանի իրերն են, մյուսում՝ խորհրդային:

Տան ներկայիս տարածքը՝ հարակից տներով ու բակով, պատկանել է Ալեքսանդրապոլի մեծահարուստ Տեր-Մարտիրոսյանին, ով՝ որպես բարեգործ, Նիկոլայ ցարից ստացել է հատուկ հավաստագիր, ինչի մասին վկայում է տան կամարի վրա պատկերված հարթաքանդակը:

 
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր