211652_close_icon
views-count2343 դիտում article-date 19:01 06-10-2022

Համացանցում է հայտնվել Փաշինյանի և Էրդողանի առաջին հանդիպման տեսանյութը

Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հրապարակելով տեսանյութ՝ հանդիպումից։

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Լրատվամիջոցը նշում է, որ Փաշինյանի և Էրդողանի պաշտոնական բանակցությունները կսկսվեն Երևանի ժամանակով ժամը 20։00-ին։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր