211652_close_icon
views-count730 դիտում article-date 20:03 06-10-2022

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի հայաստանյան փորձը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլոբալ համաժողովի ժամանակ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի հայաստանյան փորձը, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Անդրադարձել է պատվաստումային գործընթացին` պատվաստանյութերի ձեռքբերմանը և հասանելիությանը, ապատեղեկատվության դեմ տարվող պայքարի մեխանիզմներին, ինչպես նաև արձանագրել է համաճարակային ներկայիս կայուն իրավիճակը:

Նմանատիպ նյութեր