211652_close_icon
views-count1013 դիտում article-date 14:39 04-10-2022

Դատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նիստերին․ «Առավոտ»

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, թույլատրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ, որտեղ հոկտեմբերի 10-14-ը տեղի է ունենալու ԵԽԽՎ լիագումար և Վեհաժողովի մի շարք հանձնաժողովների նիստեր։ Գրում է «Առավոտը»։

Պաշտպան Լուսինե Սահակյանը խնդրեց դատավորին թույլատրել Գևորգյանին հոկտեմբերի 9-15-ը բացակայել Հայաստանի Հանրապետությունից։

Մեղադրող կողմը հայտարարությամբ հանդես չեկավ, իսկ դատարանը որոշեց թույլ տալ Գևորգյանին մեկնել երկրից։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր