679 դիտում
13:37 04-10-2022
Քաղաքաշինության կոմիտեում տեղական արտադրողի հետ քննարկվել է ցեմենտի որակի խնդիրը
Քաղաքաշինության կոմիտեում հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել հանդիպում Արարատի ցեմենտի գործարանի գլխավոր տնօրեն Սամվել Թադևոսյանի և լաբորատորիայի վարիչ Զոյա Բալայանի հետ:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են շինարարության ներկայիս աննախադեպ ծավալների պայմաններում որակյալ ցեմենտի մեծ պահանջարկի ապահովման հարցերը: Խնդիրը եղել է նաև կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի վերջին նիստի օրակարգում, որտեղ դիտարկվել են ցեմենտանմուշների լաբորատոր հետազոտության արդյունքները:
Ընկերության ներկայացուցիչները վստահեցրել են, որ խստագույնս հետևում են արտադրանքի որակի պահպանմանը: Նրանք պատրաստակամություն են հայտնել որակի ստուգման նպատակով ցանկացած ժամանակ նաև արտադրությունում կատարել նմուշառում:
Հանդիպմանը քննարկվել են նաև գործարանի արտադրական հզորության, պահանջված ծավալների ապահովման և ցեմենտի մատակարարման հետ կապված հարցեր:
Որոշվել է, որ կոմիտեի պատասխանատուներն առաջիկայում կայցելեն գործարան՝ տեղում ծանոթանալու աշխատանքների կազմակերպմանը: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն արտադրողների ուշադրությունը կրկին հրավիրել է որակի վերահսկողության և արտադրական հզորությունների հնարավոր մեծացման վրա:
Հանդիպմանը մասնակցել և շինարարների տեսակետն է ներկայացրել նաև Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը:

Նմանատիպ նյութեր
1025 դիտում
22:42 09-09-2022
Ցեմենտի որակի խնդիրը՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի նիստի օրակարգում
1820 դիտում
10:05 06-11-2014
Դադարեցվել է Հրազդանի ցեմենտի գործարանի աշխատանքը, իսկ աշխատավարձերի կեսը կտան ցեմենտի տեսքով. Ժողովուրդ
Այս բաժնից
502 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
592 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է