211652_close_icon
views-count312 դիտում article-date 10:24 04-10-2022

ԱԺ հերթական քառօրյա նիստը. օրակարգում 21 հարց է․ ՈՒՂԻՂ

Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, սկսեց հերթական քառօրյա նիստերը, որոնց օրակարգում ընդգրկված է 21 հարց: Ընդդիմադիր  խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցում նիստին:

Մասնավորապես, օրակարգում ընդգրկված են հետեւյալ հարցերը.

-              «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին,

-              «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,

-              Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին,

-              «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին,

-              «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

-              Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին,

-              «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,

-              «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,

-              Զենքի շրջանառության կարգավորման մասին,

-              «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին եւ այլ նախագծեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր