211652_close_icon
views-count1751 դիտում article-date 21:53 03-10-2022

ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է նախապատրաստում Իրանի դեմ՝ կապված վերջին բողոքի ցույցերի հետ

Գերմանիան, Ֆրանսիան, Դանիան, Իսպանիան, Իտալիան եւ Չեխիան 16 առաջարկ են ներկայացրել Իրանի դեմ Եվրամիության նոր պատժամիջոցների վերաբերյալ՝ կապված երկրում տեղի ունեցած վերջին բողոքի ցույցերի հետ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրին։

Աղբյուրը հավելել է, որ միջոցառումներն ուղղված կլինեն այն մարդկանց եւ հաստատություններին, որոնք պատասխանատու են «համազգային բողոքի ցույցերը ճնշելու համար»։

Այս երկրները ցանկանում են, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 17-ին կայանալիք հանդիպման ժամանակ որոշում կայացնեն պատժամիջոցների վերաբերյալ։

Երկուշաբթի Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ Իրանի կողմից ցույցերը ճնշելը «կրթության եւ ազատության ուժի հանդեպ բացահայտ վախի արտահայտություն է»։ Բերբոքը խոստացել է պատժամիջոցներ կիրառել։

Նմանատիպ նյութեր