1060 դիտում
21:14 03-10-2022
ԲՏԱ նախարարը մասնակցել է «Գիտությունն ու տեխնոլոգիաները հասարակության մեջ» ֆորումի առցանց հանդիպմանը
Հոկտեմբերի 2-4-ը Ճապոնիայի Կիոտո քաղաքում տեղի է ունեցել «Գիտությունն ու տեխնոլոգիաները հասարակության մեջ» (Science and Technology in Society, STS) ֆորումի 19-րդ տարեկան հանդիպումը, որին առցանց տարբերակով մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։ Հայտնում է ԲՏԱ նախարարությունը։
Ֆորումի շրջանակներում հիբրիդային ձևաչափով կայացել է նախարարական կլոր սեղան-քննարկում՝ «Նպատակաուղղված հետազոտություններ» և «Հասարակություն և գիտություն, տեխնոլոգիա և նորարարություն COVID-19-ից հետո» թեմաներով: Նախարարական կլոր սեղան-քննարկմանը նախարար Ռոբերտ Խաչատրյանը հանդես է եկել ելույթով՝ շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության պետնախարար Տակայուկի Կոբայաշիին և նախագահող Հիրոշի Կոմիյամային հրավերի համար։
««Գիտությունն ու տեխնոլոգիաները հասարակության մեջ» ամենամյա հանդիպումը կատարյալ հարթակ է գիտության և տեխնոլոգիաների հրատապ խնդիրների վերաբերյալ բաց քննարկումներ անցկացնելու համար, ինչպես նաև միավորելու ուժերը՝ միջազգային ցանց կառուցելու նպատակով: COVID-19 համաճարակն առիթ է հանդիսացել, քաղաքականության մշակման համատեքստում, կարևորելու գիտությունը, տեխնոլոգիաներն ու նորարարությունը՝ մատչելի դարձնելով գիտական հրապարակումները, ավելացնելով թվային գործիքների կիրառումը, ընդլայնելով միջազգային համագործակցությունը գիտության, տեխնոլոգիայի և նորարարության ոլորտներում: Այն վճռորոշ ազդեցություն կունենա ոչ միայն COVID-19 համաճարակի դեմ պայքարի, այլ նաև փոխակերպվող վերականգնման և ավելի լավ հասարակություն կառուցելու համար»,- նշել է նախարարը։
2004 թվականից կազմակերպվող ամենամյա «Գիտությունն ու տեխնոլոգիաները հասարակության մեջ» ֆորումին ամեն տարի մասնակցում են քաղաքականության, բիզնեսի և գիտական ոլորտների համաշխարհային առաջատարներ՝ աշխարհի 120 երկրից և միջազգային կազմակերպություններից։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
785 դիտում
11:11 19-05-2020
Տիգրան Ավինյանը մասնակցել է Համաշխարհային տնտեսական ֆորումի առցանց հանդիպմանը
Այս բաժնից
484 դիտում
23:06 22-04-2024
Հայաստանի վարչապետը գնահատել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ իրենց հայրենիք վերադառնալու հնարավորությունը
424 դիտում
22:54 22-04-2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը բրիտանական լրատվամիջոցներին
622 դիտում
22:24 22-04-2024
Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը