211652_close_icon
views-count28473 դիտում article-date 19:49 03-10-2022

Քանաքեռ-Զեյթունում նոր կապիտալ վերանորգված ասֆալտը փչացնող բեռնատարի վարորդին վարչական շրջանի ղեկավարը տաք հետքերով հայտնաբերեց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այն, որ վերջին ամիսներին Երևանում մեծ թափ է ստացել ասֆալտապատման աշխատանքերը, այդ թվում՝ բակային հատվածներում ու այնպիսի տեղերում, որտեղ ասֆալտապատում կատարվել է միայն խորհրդային տարիներին, դա գաղտնիք չէ։

Վերջին ամիսներին մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կատարված ասֆալտապատման աշխատանքները ծավալով չեն զիջում մայրաքաղաքի շատ վարչական շրջաններին։ Ասֆալտապատվում են վարչական շրջանի կարևորագույն ճանապարհներ, բակային հատվածներ, այդ թվում՝ մանկապարտազեներ և ուսումնական հաստատություններ տանող ճանապարհներ։ Կարևոր է, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ասֆալատապատման աշխատանքները կատարվում են միջազգային չափանիշներին համապատասխան։ 

Ավելի կարևոր է նաև այն, որ ասֆալտապատպման աշխատանքներ կատարելուց հետո պատկան մարմինները հետևողական գտնվեն, որպեսզի «ում խելքը փչի»՝ չվնասի կատարված աշխատանքները։ 

Այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի աշխատակազմում տեղեկություններ էին ստացել, որ կապիտալ ասֆալտապատված Ռուբինյանց փողոցից դեպի Ուլնեցի փողոց տանող ճանապարհը վնասել են ինչ-որ բեռնատարներ։

Վարչական շրջանի ղեկավար Ա․ Հովակիմյանի գլխավորությամբ՝ կարճ ժամանակում հայտնաբերվեց բեռնատար ավտոմեքենայի վարորդը, ով էլ պարտավորվեց վնասված ասֆալտապատ տարածքը բերել նախկին տեսքի։

Վարչական շրջանի ղեկավարի հսկողությամբ՝ նախ վերականգնվեց վնասված ասֆալտապատված տարածքը, վերացվեց բեռնատարի կողմից թափված շինարարական ցեմենտը, իսկ հետո կատարեցին ճանապարհի լվացման աշխատանքներ։ 

Նման բեռնատարների վարորդների կողմից ճանապարհների փչացման դեպքերը շատ են ոչ միայն մայաքաղաքում, այլև մարզերում։ Ու դրա դեմն առնելու համար պետք է աշխատանքներ կատարեն ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի, Շիրակի, Լոռու մարզերի Պարեկային ծառայության գումարտակների և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ, 4-րդ, 6-րդ և Արագածոտնի մարզն սպասարկող ՃՈ տեսուչերը։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր