211652_close_icon
views-count16675 դիտում article-date 18:39 03-10-2022

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ բախվել են MAN բեռնատարը, Opel Astra-ն ու VAZ 2106-ը. կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ 

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Սիսիան-Երևան Մ2 ավտոճանապարհի 22 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 45-ամյա Վահե Մ․-ի վարած MAN մակնիշի բեռնատարը, Սյունիքի մարզի բնակիչներ 50-ամյա Սպարտակ Ս․-ի վարած Opel Astra մակնիշի և 71-ամյա Սամվել Վ.-ի վարած VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները;

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Սամվել Վ․-ն քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Սիսիանի շտապօգնության բժշիկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Սիսիան» բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը։ 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գոմարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով ավագ տեսուչ Սուրեն Վարդանյանի  գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ոստիկանության Սիսիանի բաժնի համայնքային ոտիկանության բաժանմունքի տեսուչ Վիգեն Վարդանյանն ու ճանապարհային ոստիկանները, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+

Նմանատիպ նյութեր