211652_close_icon
views-count1339 դիտում article-date 18:25 03-10-2022

Արմեն Սարգսյանը միջազգային կառույցներին կոչ է արել հստակ և հասցեական արձագանքել Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործություններին

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ Արմեն Սարգսյանն Ադրբեջանի՝ գերության մեջ հայտնված հայ զինծառայողների նկատմամբ կատարած վայրագությունները հանցագործություն է համարում:

«Ադրբեջանի ԶՈՒ կողմից շարունակվող վայրագությունները գերության մեջ հայտնված հայ զինծառայողների նկատմամբ պատերազմական հանցագործություն են:

Միջազգային հանրությունը և կառույցները պետք է հստակ և հասցեական արձագանքեն այդ հանցագործություններին»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր