211652_close_icon
views-count8316 դիտում article-date 15:51 03-10-2022

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են Range Rover-ն ու Honda-ն, կա վիրավոր, Range-ի վարորդը հայտնել է, որ ինքը «Երևան Սիթի» սուպերմարկետի մսամթերքի տնօրենն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Աշտարակ-Նոր Գեղի ավտոճանապարհին՝ Նաիրիի վարչական տարածքում, բախվել են Երևանի բնակիչ՝ 43-ամյա Կարեն Է-ի վարած Range Rover մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ՝ 68-ամյա Հովհաննես Մ-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Honda-ի վարորդ Հովհաննես Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի և ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Կարեն Է-ն հայտնել է, որ ինքն աշխատում է Արաբկիր վարչական շրջանում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում՝ որպես մսամթերքի տնօրեն։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր