211652_close_icon
views-count1843 դիտում article-date 15:29 03-10-2022

Մահացել է ՀՅԴ հայտնի գործիչ Հրայր Մարուխյանի դուստրը՝ Շաղիկ Մարուխյանը

Երեւանում գիշերը մահացել է ՀՅԴ հայտնի գործիչ Հրայր Մարուխյանի դուստրը՝ Շաղիկ Մարուխյանը: Այդ մասին հայտնել են «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունից, որտեղ աշխատել է նա: Շաղիկը միաժամանակ ղեկավարում էր Հրայր Մարուխյանի անվան հիմնադրամը:

«Սիրելի գործընկերներ,

Այսօր առավոտյան լույսը մեր բոլորի համար բացվեց ցավալի լուրով։

Մեր սիրելի Շաղիկը` մեր ընկերը, մեր հարազատը, մեր ապավենը, մահացավ արագ զարգացող հիվանդությունից․․․ Սա ահռելի կորուստ է յուրաքանչյուրիս եւ «Վորլդ Վիժնի» մեծ ընտանիքի համար:

Անասելի ցավ ու վիշտ ենք ապրում բոլորս՝ անդառնալի է կորստը, դատարկության զգացողությունը պատել է մեզ։

Շաղիկը լավ ընկեր էր, սիրող զավակ, հոգատար մայր, մեծ հայրենասեր։

Աստծով մխիթարվենք ու աղոթենք մեր սիրելի Շաղիկի հոգու հանգստության համար։

Հոգեհանգստի եւ հուղարկավորության մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Աստված համբերություն եւ մխիթարություն տա Շաղիկի ընտանիքին, հարազատներին, բոլորիս:

Րաֆֆի Դուդակլյան»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր