211652_close_icon
views-count629 դիտում article-date 15:24 03-10-2022

Հայ զինծառայողների գնդակահարությունը տեղի է ունեցել Իշխանասարում. 2 զինծառայող նույնականացվել է. Սահակյան. News.am

Սոցիալական ցանցերում երեկվանից տարածված տեսանյութը, որում երեւում էին հայ ռազմագերիների գնդակահարության կադրեր, կատարվել է Իշխանասարի դիրքերից մեկում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանից։

Սիրանուշ Սահակյանը հայտնեց, որ երկու զինծառայող նույնականացվել է։

«Ուսումնասիրված է տեսանյութը, ստուգված է, այն իրական է։ Դեպքը տեղի է ունեցել Իշխանասարում սեպտեմբերի 13-ին ադրբեջանցի զինվորների ներգրավմամբ։ «Կոմանդո» նորաստեղծ ստորաբաժանումն է, որը վերապատասրաստվում է Թուրքիայի կողմից, եւ որոշակի աջակցություն, իհարկե, տրամադրվում է որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր։ Վերապատրաստվող ստորաբաժանումներն էլ ծրագրավորում եւ իրականացնում են պատերազմական հանցագործություններ հայերի նկատմամբ, եւ, բնականաբար, խրախուսվում են այդ արարքների համար»,- նշեց Սիրանուշ Սահակյանը։

Սիրանուշ Սահակյանը նշեց, որ գնդակահարության այդ տեսանյութի սկզբում երեւում են ինը հայ զինծառայողներ. «Որից հետո հստակ ցուցադրվում է չորսի գնդակահարությունը։ Ստորաբաժանումը նույնականացված է։ Կոնկրետ որ չորսն են երեւացող գնդակահարվողները դեռ շարունակվում են ուղղությունները պարզելու համար։ Տեսանյութում երեւում են այլ հայեր, ըստ երեւույթին մյուս զինծառայողները, որոնց գնդակահարությունը չի երեւում, եւս սպանվել են։ Տեղանքը նույնականացված է, այդ տեղանքում ծառայություն իրականացնող զինծառայողների անունները հայտնի են։ Բայց ովքեր գնդակահարվող զինծառայողները, դեռ աշխատանքներ են տարվում»։

Ըստ Սահակյանի՝ սա առաջին տեսանյութը չէ, 44-օրյա պատերազմում եւս եղել են նման տեսանյութեր ինչպես առանձին, այնպես էլ խմբերի գնդակահարություններ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր