965 դիտում
16:13 03-10-2022
ՀՀ ԱԺ պատգամավորները մեկ շաբաթով կմեկնեն Ռուանդա. պատվիրակության կազմում 7 անձ է
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգարդությամբ՝ ԱԺ պատգամավորները հոկտեմբերի 9-15-ին կմեկնեն Ռուանդա՝ Միջխորհրդարանական միության 145-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու:
Ըստ ԱԺ նախագահի կարգադրության, պատվիրակության կազմում ընդգրկված են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Հասմիկ Հակոբյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, վերջինիս տեղակալ Էդուարդ Խանզրադյանն ու ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Զաբելա Ղազարյանը:
Գործուղման հետ բոլոր ծախսերը, այդ թվում՝ ճանապարհածախսը, օրապահիկը, գիշերավարձը հոգում է ՀՀ պետբյուջեն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
316 դիտում
18:50 28-03-2024
Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումները
286 դիտում
18:38 28-03-2024
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան