211652_close_icon
views-count2541 դիտում article-date 13:24 03-10-2022

Հայ ռազմագերիներին գնդակահարող ադրբեջանցի զինվորների վայրենի պատկերներն անընդունելի են. Իսպանացի պատգամավոր

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Անտոն Գոմես-Ռեինոն անընդունելի է համարել Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների սպանությունը։ Ինչպես տեղեկանում ենք -Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից, իսպանացի պատգամավորը Twiter-ում գրել է.

«Հայ ռազմագերիներին գնդակահարող ադրբեջանցի զինվորների վայրենի պատկերներն անընդունելի են: Կրկնակի անհանդուրժելի է այլասերված կերպով օգտվել այն քաղաքական դիրքից, որը ձեզ ընձեռում է ձեր գազը (համաշխարհային սովի ժամանակ)՝ ներխուժումներ կատարելու և մարդու իրավունքները ոտնահարելու համար»:

Հիշեցնենք, որ ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում հայ գերիներին։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր