211652_close_icon
views-count1421 դիտում article-date 10:51 03-10-2022

Բադալյան եղբայրների նախաձեռնությամբ կվերականգնվի Թալինի սուրբ Կաթողիկե եկեղեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արագած լեռան հարավային փեշերին գտնվող՝ Թալին քաղաքի, 7-րդ դարում կառուցված Սուրբ Կաթողիկե եկեղեցին համարվում է այդ ժամանակաշրջանի տարածաշրջանի ամենամեծ կրոնական համալիրներից մեկը:

Եկեղեցին կառուցվել է Կամսարականների իշխանական տոհմի կողմից և մեծ հետաքրքրություն է ներկայացնում հնագույն ճարտարապետության սիրահարների համար:

Դարերի ընթացքում բնական աղետները հսկայական վնաս են պատճառել ճարտարապետական հուշարձանին և այս պահին եկեղեցին գրեթե ավերված վիճակում է:

Բադալյան եղբայրների կողմից որոշում է կայացվել իրականացնել իրենց վաղեմի երազանքը՝ վերականգնել Թալինի Սուրբ Կաթողիկե եկեղեցին: Եկեղեցու վերականգման աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են: Վերակառուցումից հետո նախատեսվում է եկեղեցին բերել նախնական տեսքին:

Նմանատիպ նախաձեռնությունների կյանքի կոչումն ուրույն դեր ունի Հայաստանի գործարար և մշակութային կյանքում, ինչպես նաև կօգնի զարգացնել Թալին քաղաքը, որպես զբոսաշրջային օրինակելի ուղղություն:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր