211652_close_icon
views-count954 դիտում article-date 11:30 03-10-2022

Հանրապետությունում ընթանում են մի շարք պատմական հուշարձանների ուսումնասիրման, պեղման, ամրակայման աշխատանքներ

Հայաստանի մի շարք հուշարձանների ուսումնասիրման, նորոգման, ամրակայման և վերականգնման համար 2022 թվականին կառավարությունը հատկացրել է շուրջ 236 միլիոն ՀՀ դրամ:

Այս մասին տեղեկացնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի խոսքով, 2023 թվականի համար այս ոլորտում նախատեսված է հատկացնել մոտ 400 միլիոն դրամ: 

Նպատակն է առաջիկա տարիներին հուշարձանների ամրակայման, պատմական տեսքով պահպանության և վերականգնման համար հատկացնել մինչև 1 մլրդ դրամ:

Նմանատիպ նյութեր