211652_close_icon
views-count50717 դիտում article-date 17:25 02-10-2022

Ավտովթար Արարատի մարզում․ Մասիսում հայտնի «Դոսաֆի Լայերտ» մականվամբ վարորդը Mercedes-ով դուրս է եկել հանդիպակաց և հայտնվել բետոնե սյան վրա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 69-ամյա Լայերտ Ղամբարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մասիս-Չարբախ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանագամանքներում, դեպի Մասիս ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կողաշրջվել և հայտնվել բետոնե սյան վրա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերտիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վարորդը Արարատի մարզում հայտնի, Մասիս քաղաքում գործող «Դոսաֆի  Լայերտն» է, ում մոտ շատ վարորդներ հմտացել են ավտոմեքենա վարելու մեջ։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր