211652_close_icon
views-count2778 դիտում article-date 19:35 01-10-2022

Ղրղըզստանը հայտարարում է Ուզբեկստանի հետ վեճի խաղաղ կարգավորման մասին

Ղրղզստանի վարչապետ Ակըլբեկ Ժապարովը հայտարարել է, որ իր երկիրը համաձայնության է եկել Ուզբեկստանի հետ սահմանային վեճի խաղաղ կարգավորման շուրջ, հաղորդում է կառավարության կայքը։ 

«Ուզբեկստանի Հանրապետության հետ սահմանների հարցը լուծվել է խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով։ Մենք կլուծենք սահմանների սահմանազատման եւ սահմանագծման հարցը՝ ապահովելու բնակչության խաղաղ կյանքը»,- ասել է Ժապարովը։   

Ղրղըզստանի եւ Ուզբեկստանի սահմանի երկարությունը 1378 կմ է։ Երկու երկրների միջեւ ամենադաժան վեճերը կապված են ջրային ռեսուրսների՝ ջրամբարների եւ աղբյուրների հասանելիության հետ: 2016 թվականին Բիշքեկն ու Տաշքենդը գործնականում զինված հակամարտության եզրին են հայտնվել։  

Նմանատիպ նյութեր