211652_close_icon
views-count1477 դիտում article-date 18:40 01-10-2022

Վաշինգտոնը ևս 12 միլիարդ 300 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի Կիևին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վավերացրել է կառավարության ֆինանսավորումը շարունակելու մասին օրենքը, որով նախատեսվում է Ուկրաինային տրամադրել ևս 12 միլիարդ 300 միլիոն դոլարի օգնություն: Հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Այս գումարն ուղղվելու է Ուկրաինայի ռազմական ծախսերը հոգալու և կառավարության գործունեությունն ապահովելու համար:

Ավելի վաղ օրինագիծը ստացել է Կոնգրեսի հավանությունը: Ներկայացուցիչների պալատում օրենսդիր Ռոզա Դե Լաուրոն ասել է, որ Միացյալ Նահանգները սատարում է Կիևին:

«Ուկրաինան ռուսական ագրեսիայի դեմ պայքարում կռիվ է տանում իր կյանքի, իր դեմոկրատիայի և աշխարհի դեմոկրատիայի համար»,- ասել է կոնգրեսականը:

Նմանատիպ նյութեր