211652_close_icon
views-count1098 դիտում article-date 17:33 01-10-2022

«Արսենալը» հաղթեց «Տոտենհեմին»․ 3:1

Անգլիայի առաջնության 9-րդ տուրում տեղի ունեցավ լոնդոնյան դերբին «Արսենալի» եւ «Տոտենհեմի» մասնակցությամբ։ 3:1 հաշվով առավելության հասավ իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը։

«Արսենալից» աչքի ընկան կիսապաշտպան Թոմաս Փարթին (Գանա), բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը եւ շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական։ Իտալացի Անտոնի Կոնտեի գլխավորած թիմի միակ գոլը 11-մետրանոցից խփեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ «Տոտենհեմից» 62-րդ րոպեին կոպիտ խաղի համար հեռացվեց բրազիլացի պաշտպան Էմերսոնը։

8 խաղից հետո «Արսենալը» 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Տոտենհեմը» երրորդն է՝ 17 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող եւ մեկ հանդիպում քիչ անցկացրած չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» նույնպես ունի 17 միավոր։

Նմանատիպ նյութեր