693 դիտում
12:53 30-09-2022
Դավիթ Բաբայանն այցելել է Լոս Անջելեսի Սրբոց Նահատակաց Ֆերահեան ազգային վարժարան
Սեպտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Լոս Անջելեսի Սրբոց Նահատակաց Ֆերահեան ազգային վարժարան և հանդիպել ուսուցիչների ու սաների հետ։
Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարը բարձր է գնահատել վարժարանի դերակատարությունը հայապահպանության, ազգային կրթության, միջմշակութային երկխոսության զարգացման գործում՝ նշելով, որ կրթահամալիրի ավանդույթներն ու ուսումնական ծրագրերն արժանի են ընդօրինակման։
Դավիթ Բաբայանը նաև պատասխանել է ներկաների հարցերին։
Հանդիպմանը մասնակցել են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։
Նմանատիպ նյութեր
1416 դիտում
10:59 22-09-2014
Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը` Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցման կապակցությամբ
1350 դիտում
15:28 23-09-2014
Արամ Ա Կաթողիկոսը՝ Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցման մասին
Այս բաժնից
391 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը