211652_close_icon
views-count12324 դիտում article-date 11:26 29-09-2022

Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի մոտ 244 միլիոն դոլարի զենք. The Economic Times

The Economic Times-ը հայտնում է, որ Հնդկաստանի և Հայաստանի միջև զենք-զինամթերքի մատակարարման վերաբերյալ պայմանագրեր են կնքվել

Ըստ կայքի աղբյուրի՝ երկու երկրների կառավարությունների միջև պայմանագրերը ստորագրվել են այս ամսվա սկզբին, համաձայն որոնց՝ Հնդկաստանը Հայաստան կարտահանի Pianka հրթիռային համակարգեր։

Նշված հրթիռային համակարգերը ծառայում են հնդկական բանակին: 

Հնդկաստանը նաև Հայաստանին կմատակարարի հակատանկային հրթիռներ, ինչպես նաև այլ զինամթերքներ: Ըստ հրապարակման՝ նախատեսված է նաև Swathi ռադարների մատակարարում:

Ըստ աղբյուրի՝ մատակարարումների ընդհանուր ծավալը կկազմի մոտ 244 միլիոն դոլար:

Նմանատիպ նյութեր