211652_close_icon
views-count5804 դիտում article-date 10:36 28-09-2022

Ռազմիկ Պետրոսյան՝ հերոսական Ապարան գնդի լեգենդար հրամանատարը

Լիլիթ Նիկոյանը գրում է. «Անպարտ Հրամանատարի պատմություն.
Արցախյան առաջին պատերազմի ՀՀ Նոյեմբերյանի, Իջևանի, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի, Ղափանի պաշտպանական և ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի, Քարվաճառի, Լաչինի, Կուբաթլուի, Զանգելանի, Ջեբրաիլի շրջանների պաշտպանական և ազատագրման գործողություններին մասնակցած հերոսական Ապարան գնդի լեգենդար հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը Razmik Petrosyan Ռազմիկ Պետրոսյան/ Razmik Petrosyan հաղթանակից հետո մասնակցեց նաև քառօրյա և 44-օրյա ռազմական գործողություններին իր հերոս ազատամարտիկ զինակիցների հետ: Նա կանգնեց այն հերոսական գնդի մարտիկների կողքին, որի հիմնադիր հրամանատարն է եղել: Նրանք հակառակորդի կողմից գրավված բարձրունքներիը կարճ ժամանակում կարողացան ազատագրել և մինչ զինադադարը անառիկ պահեցին հյուսիսային ճակատը, հակառակորդին պատճառելով կենդանի և միջոցների մեծ կորուստներ:

Լեգենդար հրամանատարը պատերազմից հետո աշխարհազորի հետ, այնուհետև Պաշտպանության նախարարությունում օգնում է բանակին նոր դիրքերում ամրանալու և՛ հոգեբանորեն, և՛ մարտունակությամբ պատրաստվել վերջական հաղթական պատերազմին:

Ռազմիկ Պետրոսյանը իմ ճանաչած ամենաՀրամանատարն է: Ճակատագրի բերումով ինքս 44-օրյա պատերազմում կամավոր գտնվել եմ այդ ճակատում և ականատեսն եմ եղել աշխարհազորի և բանակի համատեղ հերոսական մարտական գործողություններին՝ ի շնորհիվ հրամանատարների և զինվորների:

Վերջին երեքօրյա պատերազմի ժամանակ Ռազմիկ Պետրոսյանը էլի ինչպես միշտ զինվորի կողքին էր։

Հպարտ եմ, որ մեր օրերի լեգենդի ժամանակակիցն եմ...
Փառք մեր նահատակ հերոսներին, փառք և խոնարհում մեր կենդանի մնացած լեգենդներին...»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր