211652_close_icon
views-count1647 դիտում article-date 13:08 27-09-2022

Կոչ ենք անում Ադրբեջանին վերադարձնել զորքերը իրենց սկզբնական դիրքերը, դուրս բերել ռազմական ուժերը և Հայաստանի հետ խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով. Պետդեպ. Tert.am

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է սեպտեմբերի 13-ին Բաքվի կողմից Հայաստանի նկատմամբ չսադրված ռազմական ագրեսիային:

Tert.am-ի փոխանցմամբ՝ խոսելով նախորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման, ինչպես նաև կողմերի՝ խաղաղության հաստատման հարցում իսկապես հետաքրքրված լինելու մասին՝ Փրայսն ասել է ամերիկյան կողմի համար կարևոր էր կողմերի միջև հանդիպում կազմակերպելը:

«Իհարկե, պետքարտուղարը զրույցներ է ունեցել երկու առաջնորդների հետ, բայց սա բռնությունների վերջին բռնկումից հետո երկու արտգործնախարարների միջև առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր: Պետքարտուղարը երկու ղեկավարներին նշել է հրադադարի պահպանման կարևորությունը, հանգստություն պահպանելու կարևորությունը, ասել է, որ մենք նվիրված ենք կայուն հրադադարին և խաղաղ կարգավորմանը։ Մենք երկու արտգործնախարարներին էլ հասկացրել ենք, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցելու սրան երկկողմ, բազմակողմ (ձևաչափերով), գործընկերների հետ միասին: Սա ներառում է մեր աջակցությունը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ առաջներդների միջև հանդիպում կազմակերպելու ջանքերին:

Նրանք այդ հանդիպման ընթացքում քննարկել են առաջընթացի լավագույն ուղին, և պետքարտուղարն առաջարկել է կողմերին մտքեր փոխանակել, թե ինչպես բովանդակալից առաջ տանել խաղաղ գործընթացը մինչև ամսվա վերջ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր