211652_close_icon
views-count27905 դիտում article-date 21:36 26-09-2022

Արտակարգ դեպք Երևանում. ГАЗ 2410–ը Իսակովի պողոտայում բախվել է բաժանարար գոտու երկաթբետոնե ճաղավանդակներին ու էլեկտրասյանը. օպերատիվ են գործել փրկարարներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20–ի սահմաններում  ГАЗ 2410 մակնիշի ավտոմեքենան Իսակովի պողոտա 87 հասցեի մոտ բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթբետոնե ճաղավանդակներին և էլեկտրասյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գոռ Բաբայանն ու Նորայր Հակոբյանը:

Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն  ու սահմանազատել տարածքը:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Զոհրապ Բադոյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր