211652_close_icon
views-count43863 դիտում article-date 20:03 26-09-2022

Երևանում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի անվան «Teach On» ուսումնական կենտրոն. ներկա էին նաև հերոսածին մայրեր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Երևանի Աջափնյակ վարչական շրջանում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի անվան «Teach On» ուսումնական կենտոն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ նաև մեր հերոսի ծննդյան օրն էր ու խորհրդանշական օրվան ընդառաջ՝ ուսումնական կենտրոնի բացմանը ներկա էին լեգենդ դարձած հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, հերոսածին մայրեր, Արցախյան  3 պատերազմներին մասնակցած հերոսներ, հյուրեր ոչ միայն մայրաքաղաքից ու մարզերից, այլ նաև Արցախից, ԱՊՀ երկրներից:

Կարմիր ժապավենը կտրեցին  հերոսի տղան ու աղջիկը, ապա հոգևոր հովվի կողմից այն օծելուց հետո այցելուները արդեն ներսում ծանոթացան ուսումնական կենտրոնին:

Այստեղ   կրթությունն առաջնային է, իսկ գտելիքը ուժ։

ՈՒսումնական կենտրոնի նպատակն է օգնել  աշակերտներին ոչ միայն պատրաստել դասերը, կատարել տնային առաջադրանքներն, այլ նաև հմուտ մասնագետների շնորհիվ  աշակերտների մոտ ձևավորել`

Կարողություններ և հմտություններ,

Կատարել ճիշտ վերլուծություններ ,

Լինել նախաձեռնող, ինքնուրույն, ինքնավստահ։

TeachON  կենտրոնն իր առջև դրել է մի շարք նպատակներ, որոնց իրականացմամբ մեր ավանդը կունենանք կրթության որակի բարձրացման գործում:

Արժևորելով գիտելիքի կարևորությունը երեխայի կյանքում` մենք մշակել ենք կրթական ծրագիր, որն ավելի մատչելի կդարձնի սովորելու ընթացքը և կնպաստի երեխայի բազմակողմանի զարգացմանը։ 

Երեխան ոչ միայն լիարժեք կտիրապետի ուսումնական նյութին, այլև կստանա նոր գիտելիքներ, և որ ամենակարևորն է` այդ ամենը կանի սիրով։

TeachON-ն  առաջարկում է. 

1-6-րդ դասարանի աշակերտների դասապատրաստում

Առարկայական պարապմունքներ (անհատական և խմբային)
 
Հեռավար կրթություն արտերկրում ապրող հայ երեխաների համար

Անվճար կրթական աջակցություն պատերազմում զոհվածների երեխաների համար

Նկարչական խմբակներ

Լոգոպեդի և հոգեբանի ծառայություն

Նախակրթարան(4-6տ.):

Ուսուցումն ընթանում է

Նորացված կրթական ծրագրերով
 
Ինտերակտիվ մեթոդներով 
 
Դիդակտիկ նյութերով
 
Զարգացնող խաղերով։


Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի  
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 414+
414+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր