211652_close_icon
views-count2866 դիտում article-date 21:43 25-09-2022

Իբրահիմովիչը նկարահանվել է «Աստերիքսն ու Օբելիքսը» շարքի նոր ֆիլմում

Զլատան Իբրահիմովիչը նկարահանվել է «Աստերիքս և Օբելիքս. Միջին Թագավորություն» ֆիլմում։ Գրում է Armsport.am-ը։

«Միլանի» հարձակվողը խաղացել է Oneofus անունով հռոմեացի լեգեոների դերը։

«Աստերիքս և Օբելիքս. Միջին Թագավորություն» կոմիքսների հինգերորդ կինոադապտացիան է։ Այս անգամ սյուժեն պատմում է Չինաստանում Աստերիքսի և Օբելիքսի արկածների մասին։

Ֆիլմը պտտվում է չինացի կայսր Սուան-դիի միակ դստեր շուրջ, որը պետական ​​հեղաշրջումից հետո փախչում է Գալիա, որտեղ էլ օգնություն է խնդրում Աստերիքսից և Օբելիքսից։

«Աստերիքս» և «Օբելիքս» շարքի ֆիլմերում տարբեր ժամանակներում նկարահանվել են մի շարք մարզիկներ՝ Միխայել Շումախերը, Ամելի Մորեսմոն, Թոնի Պարկերը և Զինեդին Զիդանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր