211652_close_icon
views-count24352 դիտում article-date 20:32 24-09-2022

Վաղը Երևանում տեղի է ունենալու TORNADO FIGHT PROMOTIONS-ի  կազմակերպված միջազգային 1-ին մրցաշարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վաղը՝ սեպտեմբերի 25-ին, Երևանում Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում (հասցե՝ Մանուկյան փողոց 31 շենք, Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան) տեղի է ունենալու TORNADO FIGHT PROMOTIONS-ի (նախագահ՝ Ռոման Քալաշյան) կողմից կազմակերպված միջազգային առաջին մրցաշարը՝ BEST OF THE BEST CHAMPIONSHIP 2022 (MMA,K-1,BOXING, KICKBOXING, MUAYTHAI, Martial Art's)։

Մրցաշարին մասնակցելու են մարզիկներ և մարզուհիներ Հայաստանից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից։ Լինելու են պրոֆեսիոնալ և սիրողական մենամարտեր։

Ավելի քան 300 մարզիկներ վաղը կապահովեն գեղեցիկ մենամարտեր, որոնցից 10 կլինեն պրոֆեսիոնալ մենամարտեր։ Պրոֆեսիոնալ մենամարտի հաղթող մարզիկներն (16 - 18+ տարեկան) արժանանալու են չեմպիոնական գոտիների։ Սպասվում է թեժ ու անզիջում պայքար։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 453+
453+

Նմանատիպ նյութեր