3150 դիտում
19:25 24-09-2022
Ռումինիան 300 հազար դոլար կհատկացնի Վրաստանին պաշտպանունակության ամրապնդման համար
ՆԱՏՕ-ի պաշտպանական կարողությունների զարգացման նախաձեռնության (Defence Capacity Building Initiative-DCB) շրջանակներում Ռումինիան 1,4 մլն դոլար կհատկացնի Վրաստանին, Մոլդովային, Ուկրաինային և Հորդանանին, aliq.ge-ի փոխանցմամբ՝ գրել է «Европейская правда»-ն՝ հղում կատարելով juridice.ro-ին:
Տեղեկության համաձայն, Ռումինիան 600 հազար դոլար կհատկացնի հավատարմագրային հիմնադրամին՝ Մոլդովայի պաշտպանունակության ամրապնդման համար, 400 հազար դոլար՝ Ուկրաինային ՆԱՏՕ-Ուկրաինա համալիր փաթեթի շրջանակներում, 300 հազար դոլար՝ Վրաստանին, 100 հազար դոլար՝ Հորդանանին։ Խոսքը չօգտագործված գումարի մասին է, որը չփոխանցելի միջոցների տեսքով Ռումինիային է մնացել՝ Աֆղանստանի ազգային բանակին աջակցելու նպատակով ստեղծված ՆԱՏՕ-ի կամավոր հիմնադրամում։
«Այս որոշումը համահունչ է Ռումինիայի արտաքին քաղաքականության և անվտանգության շահերին՝ արևելյան թևի ամրապնդման ուղղությամբ, հատկապես Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի եվրաատլանտյան նկրտումների առումով»,- նշված է Ռումինիայի կառավարության որոշման մեջ:

Նմանատիպ նյութեր
4639 դիտում
12:07 02-02-2016
ԱՄՆ-ն 10 մլն դոլար կհատկացնի վրաց-հայկական սահմանի ամրապնդման համար
1312 դիտում
13:47 19-01-2014
ԱՄՆ-ն այս տարի Վրաստանին կհատկացնի 62 մլն դոլար օգնություն
Այս բաժնից
490 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
580 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել