211652_close_icon
views-count1618 դիտում article-date 18:40 24-09-2022

Լեհաստանի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ Լեհաստանին ռեցեսիա չի սպառնում

Լեհաստանի ֆինանսների նախարար Մագդալենա Ժեչկովսկան  հայտարարել է, որ Լեհաստանին ռեցեսիա չի սպառնում։

Նա նշել է, որ Լեհաստանը պայքարում է գների աճի դեմ, որոնք հասել են իրենց ամենաբարձր մակարդակին վերջին քառորդ դարում՝ զուգորդված դանդաղման հետ, որը որոշ տնտեսագետների կարծիքով կարող է հանգեցնել ռեցեսիայի:

«Մենք կանխատեսում ենք, որ սեպտեմբերին ինֆլյացիան կարող է հասնել մոտ 16,4 տոկոսի»,- ասել է նա RMF FM մասնավոր հեռուստաալիքին:

Ըստ վիճակագրական ծառայության՝ օգոստոսին ինֆլյացիան կազմել է 16,1 տոկոս։

Նմանատիպ նյութեր