211652_close_icon
views-count7252 դիտում article-date 10:53 24-09-2022

Անհրաժեշտ է հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգային համակարգի ներդնում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Իրանն ուշադրությամբ հետեւում է զարգացումներին, եւ հավելել, որ տարածաշրջանում բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով:

ԻԻՀ նախագահը կրկնել է, որ պետությունների տարածքային ամբողջականության եւ տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է, եւ Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի: Էբրահիմ Ռայիսին շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարեւոր է Իրանի համար:

ՀՀ անկախության տոնի առթիվ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը շնորհավորական ուղերձում հայտնել է, որ իր երկիրը կշարունակի աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը եւ անվտանգությանը։ «Վերջին ռազմական գործողություններն ընդգծում են մեր դիվանագիտությունը կրկնապատկելու անհրաժեշտությունը, որպեսզի Հայաստանը կարողանա նայել դեպի բարգավաճ եւ խաղաղ ապագա, ինչը ներառում է հարեւանների հետ հարաբերությունների կարգավորում։ Հայտնում ենք մեր ցավակցությունը վերջին հարձակումների ժամանակ զոհերի կապակցությամբ»,- ասված է նրա ուղերձում:

Ստեղծված իրավիճակում սահմանային հետագա լարվածությունը կանխելու համար անհրաժեշտ է հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգային համակարգի ներդնում՝ սահմանին դիտորդների կամ տեխնիկական սարքավորումների տեղակայման միջոցով»:

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր