Իրանում առնվազն 31 զոհ կա տարբեր քաղաքներում տեղի ունեցած զանգվածային ցույցերի ժամանակ. «Իրանի Մարդու իրավունքներ» կազմակերպություն. Tert.am

Իրանում առնվազն 31 զոհ կա տարբեր քաղաքներում տեղի ունեցած զանգվածային ցույցերի ժամանակ. «Իրանի Մարդու իրավունքներ» կազմակերպություն. Tert.am Tert.am-ը գրում է. Իրանում առնվազն 31 խաղաղ բնակիչ է սպանվել երկրի անվտանգության ուժերի կողմից՝ մի քանի օր տարբեր քաղաքներում շարունակվող զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ, որոնք բռնկվել են բարոյականության ոստիկանության կողմից 22-ամյա Մահսա Ամինիի ձերբակալությունից և դրան հաջորդած մահից հետո: Զոհերի մասին տվյալները հայտնել է Օսլոյում գործող «Իրանի Մարդու իրավունքներ» հասարակական կազմակերպությունը, գրում է english.alarabiya.net-ը:

«Իրանի ժողովուրդը դուրս է եկել փողոց՝ հասնելու իր հիմնարար իրավունքներին և մարդու արժանապատվությանը... և կառավարությունը նրանց խաղաղ բողոքին պատասխանում է փամփուշտներով», - հայտարարել է «Իրանի Մարդու իրավունքներ»-ի տնօրեն Մահմուդ Ամիրի-Մողադամը: 

Մանրամասներն՝ այստեղ
 

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք