211652_close_icon
views-count1869 դիտում article-date 16:32 22-09-2022

«Սուրմալուի» պայթած շենքի մասնակի փլուզման հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 3 քաղաքացիներից 2–ը դուրս են գրվել. ԱՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 21-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթած շենքում տեղի ունեցած մասնակի փլուզման հետեւանքով հիվանդանոց տեղափոխված երեք քաղաքացիներից երկուսը  ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ մյուս տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։

Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ սեպտեմբերի 21-ին, փլուզում էր տեղի ունեցել «Սուրմալու» տոնավաճառում:

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման հետևանքով  3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Դեպքի վայրում հավաքվածները հայտնել էին, որ փլուզման տակ կան ավտոմեքենաներ: Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը: Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հանձնարարականով ժամանել է փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը: Ա

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ, տարածքը սահմանազատել էին: Տեղում աշխատում էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի գլխավորությամբ, ում որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ, որտեղ էլ նախաձեռնվել էր վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին հիվանդանոց տեղափոխված անձանց և վնասված ավտոմեքեմաների տերերի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի   

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր