211652_close_icon
views-count2236 դիտում article-date 12:26 22-09-2022

Չենք հանդուրժելու տարածաշրջանում սահմանային որևէ փոփոխություն. Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ Իրանը չի հանդուրժելու տարածաշրջանում սահմանային որևէ փոփոխություն:

Այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Բաղերին նշել է, որ Իրանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում իրենց միջև խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով:

«Մենք հակամարտությունների և պատերազմների չենք ձգտում, սակայն չենք լռում, երբ պետք է դրանց դիմակայել»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր