211652_close_icon
views-count12322 դիտում article-date 23:10 21-09-2022

Ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհված 19-ամյա Հայկ Հովհաննիսյանը ֆուտբոլիստ էր. NEWS.am

NEWS.am-ը գրում է. Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետեւանքով զոհվել է 19-ամյա պարտադիր ժամկետային զինծառայող Հայկ Հովհաննիսյանը։

Հայկն Արմավիրի մարզի Մերձավան գյուղից էր։ Բանակ էր զորակոչվել նախորդ տարվա ամռանը, ծառայում էր Գորիսում։ Հայկի եղբայրը 44-օրյա պատերազմի մասնակից է։

Հայկը սովորում էր Հայաստանի ֆիզկուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ֆուտբոլի բաժնում։ Խաղում էր Էջմիածնի ֆուտբոլային ակումբում։ 

«Հայկի մտերիմ ընկերոջ անունը նույնպես Հայկ էր ու իրենց տարբերելու համար բակում իրեն խուճուճ Հայկո էինք ասում։ Շատ բարի էր Հայկոն, բարեհամբույր, ընկերասեր ու նվիրվող»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայկի համագյուղացին՝ Սոնա Գաբրիելյանը:

Հայկը զոհվել է թշնամու հետ դիրքային մարտում։

Նրա հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 22-ին, Մերձավան գյուղում։

Մանրամասներն՝  այստեղ

Նմանատիպ նյութեր