Քեզ բացակա չենք դնի, լեգենդ դարձած հերոս, 19-ամյա Մհեր Այվազյան. «Եռաբլուր» զինվորական պանթեոնում իր վերջին հանգրվանը գտավ հերոսը

Քեզ բացակա չենք դնի, լեգենդ դարձած հերոս, 19-ամյա Մհեր Այվազյան. «Եռաբլուր» զինվորական պանթեոնում իր վերջին հանգրվանը գտավ հերոսը Երեկ՝ սեպեմբերի 19-ի, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում իր վերջին հանգրվանը գտավ սեպտեմբերի 13-ին հանուն հայրենիքի իր կյանքը զոհաբերած 19-ամյա Մհեր Այվազյանը։

***

Մհեր Արայիկի Այվազյան

Ծնվել է 2003թ. դեկտեմբերի 27-ին, Սպիտակ քաղաքում։ 2004թ. տեղափոխվել են Երևան։ 2009 թ. Մհերն ընդունվել է Երևանի Մովսես Գորգիսյանի անվան 158 դպրոց։ Իսկ 2018 թ. ընդունվել է N1 արհեստագործական պետական ուսումնարան։

Ուսումնարանում Մհերը եղել է շատ ակտիվ, նրան հիշում են որպես ազնիվ, աշխատասեր և քաջ հայորդու։ Ավարտելուց հետո զորակոչվել է բանակ 2022 թ. հունվարի 13-ին։ Նա մեկնել էր՝ ծառայելու հայրենիքին և զոհված ընկերների հիշատակը հավերժացնելու համար։ Ծառայել է որպես հրետանավոր։

2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարի դիրքերում զոհվել է թշնամու հարձակման առաջին օրը` ծանր մարտերի ընթացքում։

Հավերժ փա՛ռք Քեզ, հերո՛ս

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք