«Յուվենտուսը» սենսացիոն պարտություն կրեց

«Յուվենտուսը» սենսացիոն պարտություն կրեց Իտալիայի առաջնության 7-րդ տուրում սենսացիոն պարտություն կրեց «Յուվենտուսը»։ Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը հյուրընկալվեց ուժեղագույնների լիգայի նորեկ «Մոնցային», որն առավելության հասավ նվազագույն հաշվով։ 40-րդ րոպեին կոպիտ խաղի համար հեռացվեց «Յուվենտուսի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան։

«Մոնցան» հաղթական գոլը խփեց 74-րդ րոպեին։ Աչքի ընկավ դանիացի հարձակվող Կրիստիան Գիտկյաերը։

Իսկ Հռոմի «Լացիոն» արտագնա խաղում մրցեց «Կրեմոնեզեի» հետ եւ վստահ հաղթանակ տարավ 4:0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն, մրցակցի դարպասը գրավեցին նաեւ սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը եւ իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը։

«Լացիոն» 14 միավորով 5-րդն է, «Կրեմոնեզեն» 2 միավորով նախավերջինն է։

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք